Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության հաջորդ խաղի համար Սաուդյան Արաբիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկները Դոնի Ռոստով էին մեկնում, երբ վայրէջքի ժամանակ կրակ է բռնկվել օդանավում: Ավիավթարից հաջողվել է խուսափել, Սաուդյան Արաբիայի ֆուտբոլիստները ապահով են:
«Ռոսավիացիա»-ից հաղորդում են, որ կրակը բռնկվել է շարժիչներից մեկում, և հետաքննություն է իրականացվելու՝ պատճառները պարզելու համար:
Սաուդյան Արաբիայի լրատվամիջոցները արդեն տեսանյութեր են հրապարակել շարժիչի այրման դրվագներից, մինչդեռ «Ռոսիա Ավիաուղիներ» ավիաընկերության խոսնակը հերքում է այդ լուրը՝ պնդելով, թե ընդամենը թռչուն էր մտել շարժիչի մեջ:
Սաուդյան Արաբիա-Ուրուգվայ խաղը նախատեսված է վաղը: