Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն ծրագրում է կրճատել նախարարների թիվը՝ 14-ից հասցնելով 11-ի, չնշելով, սակայն, թե մասնավորապես որ նախարարների մասին է խոսքը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրեր առաջ 36-ամյա Բախտաձեին առաջադրեց վարչապետի թեկնածու, երբ Գիորգի Կվիրիկաշվիլին թողեց պաշտոնը:
Համաձայն Սահմանադրության՝ կուսակցությունը պետք է նոր կառավարության կազմը ներկայացնի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին մինչև հունիսի 20-ը, որից հետո յոթնօրյա ժամկետում նախագահը պետք է նոր կաբինետը ներկայացնի խոհրդարանի հաստատմանը: