Մատչելիության հղումներ

Մակեդոնիայում ցույցերը շարունակվում են


Մակեդոնիա - Ցուցարարները «Դավաճաններ» գրությամբ մեծ պաստառով կանգնած են խորհրդարանի շենքի դիմաց, Սկոպյե, 18-ը հունիսի, 2018թ․
Մակեդոնիա - Ցուցարարները «Դավաճաններ» գրությամբ մեծ պաստառով կանգնած են խորհրդարանի շենքի դիմաց, Սկոպյե, 18-ը հունիսի, 2018թ․

Արդեն երկրորդ գիշերը հարյուրավոր ցուցարարներ երթի են դուրս եկել Մակեդոնիայում՝ ազգայնականները շարունակում են բոյկոտել երկրի անվանափոխման համաձայնագիրը:

Հիշեցնենք, Մակեդոնիայի և Հունաստանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Մակեդոնիան այսուհետ կոչվելու է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն: Փոխարենը Աթենքը խոստանում է վերջ տալ Մակեդոնիայի` Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունների արգելափակմանը:

Սկոպյեի կենտրոնում հավաքված ժողովուրդը ծածանել է ազգային դրոշը, վանկարկել «Մակեդոնիա» և պահանջել վարչապետ Զորան Զաևի հրաժարականը: Ցուցարարները նաև վանկարկում էին նախագահ Գյորգե Իվանովի անունը, ով խոստացել էր վետո դնել համաձայնագրի վրա, եթե խորհրդարանը վավերացնի այն:

Ձերբակալությունների մասին տեղեկություն առայժմ չկա: Նախորդ օրը ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ բախումների հետևանքով 7 ոստիկան և 2 քաղաքացիական անձ վնասվածքներ են ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG