Մատչելիության հղումներ

ՊԵԿ նախագահ․ Մի խնդիր ունենք այս պահին, որ այն, ինչ կատարվում է կատարվի բացառապես օրինականության շրջանակներում


Ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էր: Ներկայացնում ենք մի հատված նրա հետ զրույցից:

Հարց․ - Այս պահի դրությամբ ՊԵԿ-ի վարույթում ի՞նչ աղմկահարույց գործեր կան՝ «Երևան» հիմնադրամից, «Յունիգրաֆիքս»-ից ու Պաշտպանության նախարարության չարաշահումներից բացի և, ի վերջո, ներկայացա՞վ Սեյրան Օհանյանը ՊԵԿ:

Անանյան․ - Փորձեմ ձեռնպահ մնալ որևէ տեղեկատվություն հայտնելու առումով, որովհետև քննչական գործողությունների շրջանակներում գործողություններ են կատարվում, որոնք քննության գաղտնիության սկզբունքից ելնելով ես ի պաշտոնե իրավունք չունեմ հրապարակել: Եվ նաև, ի պաշտոնե ասեմ, որ ինչքան էլ որ տեղեկացված եմ, հարգելով քննիչների աշխատանքը, ինքս էլ չեմ ուզում խոչընդոտել նրանց աշխատանքին: Մենք մենակ մի խնդիր ունենք այս պահին, որ այն, ինչ կատարվում է կատարվի բացառապես օրինականության շրջանակներում:

Սեյրան Օհանյանի՝ քննությանը ներկայանալու վերաբերյալ, եթե չեմ սխալվում՝ այսօր պիտի ներկայանար, բայց կարող է խառնեմ՝ չգիտեմ, տեղեկատվություն չունեմ:

Հարց․ - Բայց նա ասում էր, որ չի եղել ծանուցում և ինքը տեղյակ չէր, որ պետք է ներկայանար:

Անանյան․ - Իմ կարծիքով ծանուցումը դեռ երևի ստացած չի եղել պարոն Օհանյանը, դրա համար է այդպես ասել: Բայց կարծում եմ, որ դա մեծ խնդիր չէ:

Հարց․ - Իսկ կարգավիճակը վկայի՞ է:

Անանյան․ - Այո, կարգավիճակը ցանկացած փուլում կարող է փոխվել, բայց այս պահին որպես վկա է:

Հարց․ - Նախկին նախարարը՝ Գագիկ Խաչատրյանը, համարվում է ամենահարուստ պաշտոնյաներից մեկը: Ի՞նչ մեխանիզմներով է նա փորձել հարստանալ և արդյո՞ք Դուք այդ մեխանիզմներից կօգտվեք Ձեր ունեցվածքը կրկնապատկելու համար:

Անանյան․ - Եթե իմ ունեցվածքը կրկնապատկվի, Դուք դրա մասին տեղյակ կլինեք, որովհետև ես՝ որպես պաշտոնատար անձ, հրապարակում եմ իմ հայտարարագիրը: Չեմ կարծում, որ կկրկնապատկվի, կարծում եմ, որ նույնիսկ եկամուտների անկում կգրանցվի՝ համեմատած նախորդ տարիներին խորհրդատվական գործունեությունից ստացված իմ եկամուտների հետ:

Պարոն Խաչատրյանի հարստացման աղբյուրները, բնականաբար, ես տեղյակ չեմ, բայց եթե Ձեր հարցի մեջ կար այնպիսի մի «ուղղվածություն», որը կարող էր կապված լինել պաշտոնական դիրքի հետ կապված իր հարստացմանը կամ ենթադրյալ չարաշահումը, ասեմ, որ ես նման եղանակով հարստանալու ոչ միայն նպատակ չունեմ, այլ դա ընդհանրապես դեմ է իմ արժեքային համակարգին:

Հարց․ - Բայց կա՞ն այդ մեխանիզմները, որից հնարավոր է, որ օգտված լինեն:

Անանյան․ - Պետական կամ հանրային ծառայությունում այդպիսի մեխանիզմներ կան գրեթե բոլոր պետական համակարգերում:

Հարց․ - Մեկուկես տարվա ընթացքում Ձեր համակարգից 450 մարդ է կրճատվել:

Անանյան․ - Բարեփոխումները, որ հարկային համակարգում իրականացվել են, ընդհանուր առմամբ դրանք քայլ առաջ էին: Ես կարծում եմ, որ 450 կրճատված կադրերի մեջ կային այնպիսիները, որոնք արժեքավոր կադրեր էին, պրոֆեսիոնալներ էին և որոշումներ կայացնելիս ինչ-որ տեղ նաև հապճեպության պատճառով այդ կադրերի կրճատման գործընթացը շատ մանրամասն չի վերլուծվել: Մենք հիմա ունենք աշխատանքային խումբ, ձևավորել ենք և այդ կադրերի և ընդհանրապես կադրային քաղաքականություն վարելու առումով աշխատանքային խումբը գնահատում է նախկինում կատարված նշանակումների և ազատումնեի հետ կապված լուրերը, ինքնակենսագրականները: Մենք կարճ ցուցակում ներառում ենք բոլոր ցանկացողներին և առաջիկայում կադրային փոփոխություններ ենք առաջարկելու: Այսինքն՝ հետ ենք ընդունելու այն կադրերին, որոնք մեր պատկերացմամբ արժեքավոր էն և նաև որոշակի հետևություններ ենք անում այն կադրերի առումով, որոնց որ առաջարկվել է մնալ և ծառայություն իրականացնել:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG