Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կառավարական հանձնաժողով կստեղծվի:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
«Մեծ ցավով տեղեկացա Իգոր Մուրադյանի մահվան մասին։ Մի մարդու, ով կանգնած էր 1988-91թթ մեր ազգային-ժողովրդավարական հեղափոխության՝ Ղարաբաղյան կամ Հայոց Համազգային Շարժման, հետևաբար նաև Հայաստանի Հանրապետության ստեղծման և Արցախի ազատագրման ակունքներում։
ՀՀ վարչապետից հանձնարարական եմ ստացել կառավարական հանձնաժողով ձևավորել՝ Իգոր Մուրադյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով», - գրել է Արարատ Միրզոյանը։
Իգոր Մուրադյանը մահացել է այսօր երկարատև հիվանդությունից հետո: