Մատչելիության հղումներ

ՊՊԾ գնդի տարածքում «իմ նկատմամբ եղել է և՛ դրական, և՛ բացասական վերաբերմունք»․ Օսիպյան


Վալերի Օսիպյանն «Ազատության» տաղավարում, 15-ը հունիսի, 2018 թ․
Վալերի Օսիպյանն «Ազատության» տաղավարում, 15-ը հունիսի, 2018 թ․

Այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չհամաձայնեց պնդումներին, թե ինքը 2008 թվականին «բիրտ ու դաժան» է եղել:

«Ուղղակի պահանջվում էր, որ այն ժամանակվա Օսիպյանն էդպիսին լիներ, դա ժամանակաշրջանն էր պահանջում: Թեև ասեմ՝ կարելի է լինել ջղային, բիրտ, բայց օրենքի սահմաններում»,- նշեց ոստիկանապետը: Նա ասաց, որ վերջին տարիներին, երբ սոցցանցերում շատացան իր հանդեպ քննադատությունները, «իր մեջ խնդիր դրեց ականջ դնել յուրաքանչյուր քննադատողի»:

Օսիպյանն ասաց նաև, որ ինքը ցուցմունք է տվել ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով: Օգտատիրոջ հարցին՝ այդ օրերին, երբ պատանդառվել էիք, ձեր նկատմամբ ճնշումներ եղե՞լ են, ոստիկանապետը պատասխանեց․ «Ամեն ինչ ներկայացրել եմ իմ ցուցմունքներում»: Եվ հավելեց․ «Իմ նկատմամբ եղել է և՛ դրական, և՛ բացասական վերաբերմունք»:

ֆեյսբուքյան ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG