«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, Երևանում դրական են գնահատում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների ազդեցությունը: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը:
«Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների ընթացքում ստեղծվել է դրական մթնոլորտ: Այդ հանդիպումներն ընձեռում են բոլոր խնդիրների լուծումները գտնելու հնարավորություն», - հայտարարել է Պողոսյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում և հունիսի 13-ին Մոսկվայում: