Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե դեռ վաղ է խոսել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հնարավորության մասին:
Պեսկովն ասել է, որ երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանոթացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
«Դա առաջին հանդիպումն էր, այսօր վաղ է խոսել ինչ-որ շարունակման մասին», - ասել է Կրեմլի խոսնակը: