Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը Վճռաբեկ դատարանի այսօր հրապարակած որոշմամբ ազատ արձակվեց կալանքից՝ Ազգային ժողովի «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների մի խումբ պատգամավորների երաշխավորության դիմաց:
Վճռաբեկ դատարանը փոխեց նաև գործով անցնող և անազատության մեջ գտնվող մյուս երկու ամբաստանյալների խափանման միջոց կալանքը՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ և գրավով:
Վճռաբեկը բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը Բաբայանի և մյուսների գործով ընդհանուր իրավասության դատարանի վճիռը անփոփոխ թողնելու մասին՝ գործը ուղարկելով նոր քննության:
Հիշեցնենք՝ առաջին ատյանի դատարանը անցած տարվա նոյեմբերին Սամվել Բաբայանին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Դատարանը ԼՂ պաշտպանության նախկին նախարարին մեղավոր է ճանաչել, որ նա դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:
Մանրամասներն` ավելի ուշ