Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ այսօրվանից Երևանի Հրաչյա Քոչար և Գալուստ Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կատարվել է երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ երրորդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին, ասված է Ճանապարհային ոստիկանության հաղորդագրությունում: