Միացյալ Նահանգների և Մեծ Բրիտանիայի հետախուզությունները զգուշացնում են ֆուտբոլասերներին՝ աշխարհի առաջնության կապակցությամբ Ռուսաստան ժամանելիս ուշադիր լինել հեռախոսների և համակարգիչների նկատմամբ, որոնք կարող են հարձակման ենթարկվել կիբերլրտեսների կողմից:
Խորհուրդ է տրվում, մասնավորապես, հեռախոսը չօգտագործելու դեպքում հանել մարտկոցը:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ կարող են հաքերների թիրախ դառնալ նաև մարդիկ, որոնք կարծում են, թե նրանց համար հետաքրքրություն չեն ներկայացնում: