Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ իրանցիների և «Հըզբոլա»-ի ուժերի ներկայության կարիքն ունի Սիրիայում, և նրանք կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի:
Իրանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ասադն ասել է, որ Իրանը չունի որևէ ռազմական բազա Սիրիայում՝ ի տարբերություն Ռուսաստանի, բայց եթե դրա կարիքը լինի, Սիրիայի իշխանությունները չեն երկմտի:
«Իրանը Ռուսաստանի պես դաշնակից երկիր է», - ասել է Ասադը՝ շեշտելով, որ ինքն է հրավիրել դաշնակիցներին իր երկիր և երբեք չի խնդրի նրանց դուրս գալ այնտեղից, ինչը պահանջում են ԱՄՆ-ն ու Իսրայելը: