Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին


Պետեկամուտների կոմիտեի քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հարցաքննության կանչվելու մասին ծանուցումն ուղարկվել է հունիսի 12-ին: Այս մասին «Արմենպրես»-ին փոխանցել են ՊԵԿ լրատվականից:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հերքել էր Պետական եկամուտների կոմիտեի տարածած տեղեկատվությունն այն մասին, որ նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաների շարքում նաև ինքն է կանչվել հարցաքննության Պաշտպանության նախարարությունում 2014-2017թթ-ի ընթացքում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով:

ՊԵԿ հաղորդագրությունում, հիշեցնենք, նշվում էր, որ վերոհիշյալ գործով «նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ և ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG