Հայաստանի Զինված ուժերի ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը Մինսկում կմասնակցեն Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018-ի պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը:
Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։