Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության թվիթերյան էջը:
Նիստին մասնակցում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: