Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ պայմանագրային զինծառայող է զոհվել. ԼՂ ՊՆ


Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության, հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ադրբեջանական կողմի արձակած կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1992թ. ծնված Վահագն Ջոնիկի Էլոյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG