Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմի կրակոցից ՊԲ զինծառայող է վիրավորվել. ԼՂ ՊՆ


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 7-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998 թվականին ծնված Գևորգ Անդրանիկի Խաչատրյանը:

Ըստ նախարարության, վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG