Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Արամ Հակոբյանը գրավի դիմաց ազատ կարձակվի


Դատարանը փոխեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը, նա 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։

Հակոբյանը «Հիմնադիր խորհրդարան»-ի Շիրակի կառույցի ղեկավարն է։ Նա մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Հակոբյանը կլինի «Սասնա ծռերից» չորրորդ ազատ արձակվածը. դատարանը երեկ ազատ է արձակել Տիգրան Սարգսյանին և Հովհաննես Վարդանյանին, ավելի վաղ՝ Արեգ Կյուրեղյանին։

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG