Մատչելիության հղումներ

Վահրամ Շահինյանն ազատվեց ՀՔԾ պետի պաշտոնից


Կառավարության այսօրվա որոշմամբ, Վահրամ Շահինյանն ազատվեց Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից` սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք, հունիսի 6-ին Վահրամ Շահինյանը Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում տեղեկացրել էր, որ «ստեղծված հանգամանքների բերումով այլևս նպատակահարմար չի գտնում շարունակել իր հետագա ծառայությունը»։ «Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին 5 տարվա համատեղ անձնվեր աշխատանքի համար», - գրել էր Շահինյանը։

Շահինյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG