Մատչելիության հղումներ

Մակրոնը Թրամփին հորդորում է չսկսել «առևտրային պատերազմ բարեկամների միջև»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 24-ը ապրիլի, 2018թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հորդորել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին չսկսել «առևտրային պատերազմ բարեկամների միջև», և զգուշացրել է, որ նման բան անելու դեպքում ԱՄՆ-ը կարող է «մեկուսացման» ենթարկվել Մեծ յոթնյակի (G7) կողմից: «G7-ի մյուս վեց երկրները ավելի մեծ շուկա են կազմում, քան ամերիկյան շուկան է: Պետք չէ սա մոռանալ», - ասել է Մակրոնը:

Թրամփը ավելի վաղ Թվիթերում ակնարկել էր, որ Մեծ յոթնյակի՝ հունիսի 8-9-ը տեղի ունենալիք գագաթնաժողովում «պայքարելու է սեփական երկրի առևտրի համար», քանի որ, ըստ նրա, ԱՄՆ-ը ամենավատ առևտրային գործարքներն ունի:

Կանադայում վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ մամլո ասուլիս ժամանակ Մակրոնն ասել է, թե Ֆրանսիան և Կանադան միասին Թրամփին կհամոզեն, որ դաշնակիցների միջև առևտրի սակագներին վերաբերող նրա սպառնալիքները վատ են բիզնեսի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG