Մատչելիության հղումներ

Լեհաստանը վավերացրել է ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը


Լեհաստանի Սեյմը հունիսի 7-ին վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը։

«Րոպեներ առաջ, 2018 թվականի հունիսի 7-ին, Լեհաստանի Սեյմը վավերացրել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը»,- գրել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG