Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագրին կողմ կքվեարկի ՀՀԿ խմբակցության «շուրջ 12» պատգամավոր. Վահրամ Բաղդասարյան


Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կառավարության ծրագրին կողմ կքվեարկի խմբակցության «շուրջ 12» պատգամավոր։

Նշենք, որ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ծրագրին հավանություն տալու մասին հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ծրագրին հավանություն տվեց և այն խորհրդարան ուղարկեց հունիսի 1-ին:

Հիշեցնենք, որ երբեմնի իշխող Հանրապետական խմբակցությունը կորցրել է բացարձակ մեծամասնությունը խորհրդարանում. սկզբնական 58-ից խմբակցությունում այս պահի դրությամբ մնացել է 52 պատգամավոր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG