Մատչելիության հղումներ

Ալիևը ղարաբաղյան հակամարտության մոտալուտ կարգավորման հույս է հայտնում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում հանդիսության ժամանակ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունենում հանդիսության ժամանակ, արխիվ

Ադրբեջանը հույս ունի, որ ղարաբաղյան հակամարտությունը մոտալուտ ժամանակներում կարող է կարգավորվել՝ բանակցությունների միջոցով: Այդ մասին այսօր հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ խնդիրը պետք է լուծվի միայն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանի նոր կառավարությունը չի կրկնի նախորդների սխալները, լուրջ աշխատանք կտանի հակամարտության շուտափույթ կարգավորման համար, և կսկսվեն իրական, ոչ թե իմիտացիոն բանակցություններ», - հայտարարել է Ալիևը Ռամազանի կապակցությամբ կազմակերպված ընթրիքի՝ իֆթարի ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG