Մատչելիության հղումներ

Բելառուսի դատախազությունը ինտերնետի նկատմամբ վերահսկողությունը խստացնող օրինագիծ է մշակում


Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի շենքի լուսանկարը՝ սոցցանցերի լոգոների ֆոնին, արխիվ
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի շենքի լուսանկարը՝ սոցցանցերի լոգոների ֆոնին, արխիվ

Բելառուսի գլխավոր դատախազությունը օրինագիծ է մշակում, որը պետությանը հնարավորություն կտա դատապարտել մարդկանց ինտերնետով կեղծ լուրեր տարածելու համար:

Դատախազությունից հայտնել են, որ սա շատ «անհրաժեշտ» օրինագիծ է, քանի որ կեղծ տեղեկատվությունը «հասարակական կարծիքը գլխիվայր է շրջում և լուրջ հետևանքների հանգեցնում»:

Ապրիլին բելառուսցի օրենսդիրները նախնական հավանություն տվեցին մեդիայի մասին օրենքում փոփոխություններ կատարելու փաստաթղթին, որով ուժեղացվում էր պետական վերահսկողությունը լրատվամիջոցների և ինտերնետի նկատմամբ: Համաձայն այս օրինագծի՝ բոլոր հրապարակումների և մեկնաբանությունների հեղինակները պետք է նույնականացվեն, իսկ կայքերի ղեկավարները հսկեն դրանք:

Օրինագծի քննադատները մտահոգված են, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կառավարությունն օրենքը որպես գործիք կօգտագործի՝ ինտերնետն ավելի խիստ վերահսկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG