Ռուսաստանցիների կեսը տեղյակ են անցած ամիսներին Հայաստանում տեղի ունեցած զանգվածային ցույցերի մասին, իսկ նրանց կեսից ավելիի կարծիքով՝ մոտ ապագայում Ռուսաստանում նման բողոքի ակցիաներ հնարավոր չեն: Դա են վկայում «Լևադա» կենտրոնի մայիսի 24-30-ը անցկացրած հարցումների արդյունքները:
Հայաստանյան իրադարձություններից տեղյակ ռուսաստանցիների 58 տոկոսը դրանց նկատմամբ որևէ հատուկ վերաբերմունք չի արտահայտել, 14 տոկոսը հարգանքով է վերաբերվում, իսկ 10-ական տոկոսը՝ համակրանք ու հակառակը՝ ներվայնություն է հայտնել: Հայաստանյան իրադարձությունները ռուսաստանցիների 2 տոկոսի մոտ զայրույթ են առաջացրել, իսկ հարցվածների 1 տոկոսը նախանձով է նայում Հայաստանին: