Մատչելիության հղումներ

Աշոտ Ղահրամանյանը թողնում է Արմավիրի մարզպետի պաշտոնը


Աշոտ Ղահրամանյան, լուսանկարը՝ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից
Աշոտ Ղահրամանյան, լուսանկարը՝ Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջից

Աշոտ Ղահրամանյանը այսօր հայտնում է Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը դադարեցնելու մասին:

Մարզի բնակչությանը և գործընկերներին ուղղված հրաժեշտի խոսքում, որը հրապարակված է Արմավիրի մարզպետարանի պաշտոնական կայքէջում, Ղահրամանյանը հայտարարում է․ - «Երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված` այսօրվանից ես դադարեցնում եմ ՀՀ Արմավիրի մարզպետի լիազորությունների կատարումը»:

«Պաշտոնավարմանս տասնմեկ ու կես տարիների ընթացքում իմ գործընկերների հետ միասին աշխատել ենք հանուն, այլ ոչ թե ընդդեմ գաղափարախոսությամբ: Վստահեցնում եմ, որ արել ենք առավելագույնը` համակողմանի զարգացած և գործուն ենթակառուցվածքներով մարզային տնտեսություն ունենալու համար: Մարզի զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարելավմանը միտված մեր ծրագրերը կյանքի են կոչվել ոչ միայն պետական բյուջեի միջոցների, այլև առանձին անհատների, բարերարների, հայաստանյան և միջազգային կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ», - գրել է Ղահրամանյանը: - «Ներողություն եմ խնդրում նաև չարվածի, այն գործերի համար, որոնց իրականացումն իմ ուժերից վեր է եղել...: Սակայն լիահույս եմ, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կյանքի կկոչվեն, և հավատացած եղեք` առաջին ուրախացողը հենց ես կլինեմ»:

Աշոտ Ղահրամանյանը ամենայն բարիք և արևշատություն է մաղթում «Արմավիրի մարզի յուրաքանչյուր բնակչին, բազում հաջողություններ ու ձեռքբերումներ` նոր մարզպետին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG