Մատչելիության հղումներ

Բելգիայում պրոֆեսիոնալ թենիսում «խոսացած խաղեր» կազմակերպելու մեջ կասկածվող 13 մարդ է ձերբակալվել


Բելգիայի ոստիկանությունը երեքշաբթի օրը հայտնել է 13 մարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են պրոֆեսիոնալ թենիսում «խոսացած խաղեր» կազմակերպելու մեջ։

Թենիսիստները կաշառվել են հանցավոր խմբի կողմից, նրանց պատվիրած արդյունք են ցույց տվել, խումբն էլ մեծ գումարներ է շահել՝ խաղադրույքներ կատարելով իրենց կողմից արդեն իսկ պատվիրված արդյունքի վրա։

Միջազգային հետաքննությանը մասնակցել են Բելգիայի, եվրոպական մի շարք երկրների և Միացյալ Նահանգների իրավապահները։

Խուզարկությունները, ձերբակալությունները միաժամանակ կատարվել են հունիսի 5-ին։ Ձերբակալվածների անունները չեն նշվում, սակայն նշվում է, որ «բացահայտվել է հայ-բելգիական քրեական հանցավոր խմբավորում»։

«Հետաքննությունը պարզել է, որ հայ-բելգիական քրեական կազմակերպությունն ակտիվորեն կաշառել է պրոֆեսիոնալ թենիսիստներին 2014 թվականից սկսած մինչև ներկայիս օրերը», - նշված է Բելգիայի դատախազության հաղորդագրությունում։

Դատախազությունը մանրամասնել է անօրինական գործունեության սխեմաները՝ հայտնելով, որ «խոսացած խաղերը» կազմակերպել են պրոֆեսիոնալ թենիսի համեմատաբար ցածր մակարդակի մրցաշարերում, որոնք հեռուստաընկերությունների ուշադրության կենտրոնում չեն, խաղերը հեռուստատեսությամբ չեն ցուցադրվում, իսկ մրցանակային գումարներն էլ մեծ չեն՝ 5 հազարից մինչև 15 հազար դոլարի սահմաններում։

Կասկածելի խաղադրույքների վրա Բելգիայի իրավապահները սկսել են ուշադրություն դարձնել 2015 թվականին՝ զգուշանալով, որ դրանց հետևում կարող են լինել փողերի լվացման, կոռուպցիայի, դեպի արտասահման գումարների անանուն փոխանցումների հանցավոր գործողություններ։

Դատարանն ավելի ուշ որոշելու է 13 ձերբակալվածների խափանման միջոցների հարցը։

Ըստ «Ռոյթերզ»-ի, «Ֆրանս Պրես»-ի, «Ասոշիեյթեդ Փրես»-ի

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG