Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը վնասվածքի պատճառով դադարեցնում է պայքարը Ռոլան Գարոսի առաջնությունում: Թենիսի Մեծ սաղավարտի մրցաշարում նա պետք է հաջորդ խաղում հանդիպեր ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովայի հետ:
Ռոլան Գարոսի մրցաշարին 36-ամյա Ուիլյամսը մասնակցում էր ծննդաբերությունից հետո:
Արդեն հայտնի է, որ քառորդ եզրափակիչում Շարապովան կխաղա իսպանուհի Գարբինե Մուգուրուսայի հետ: