Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաձայն է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որ Իրանի գործողությունները Մերձավոր Արևելքում մտահոգիչ են Իսրայելի անվտանգության տեսանկյունից: Այդ մասին Մերկելը հայտարարել է Բեռլինում համատեղ ասուլիսի ժամանակ:
Նեթանյահուն քառօրյա եվրոպական այցի ընթացքում դեռ պետք է հանդիպի Ֆրանսիայի և Բրիտանիայի առաջնորդների հետ: Նպատակն է՝ ստանալ եվրոպական երկների աջակցությունը Սիրիայից իրանական ուժերը դուրս բերելու, ինչպես նաև 2015 թվականին Իրանի և գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագիրը փոխելու համար: