Սպիտակ տունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, հավելելով, որ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները շարունակվում են:
Հանդիպման ամբողջական օրակարգը դեռևս չի հրապարակվում:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ օրեր առաջ Նյու Յորք ժամանած Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Կիմ Յոնգ Չոլի բերած նամակը «հետաքրքիր էր»: Սանդերսը, այդուհանդերձ, չի մանրամասնել:
Թրամփը հայտարարել է, որ «շատ դրական արդյունք է» ակնկալում Կիմ Չեն Ունի հետ բանակցություններից՝ ուղղված Հյուսիսիային Կորեայի միջուկային ծրագրին վերջ դնելուն: