Ադբեջանի Գերագույն դատարանը այսօր մերժել է մի շարք անկախ լրատվամիջոցների` այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության պաշտոնական կայքի արգելափակումը երկրի տարածքում դադարեցնելու հայցը:
«Ազատության» ադրբեջանական ծառայությունից բացի, երկրի տարածքում արգելափակված են նաև Azerbaycan Saati և Turan TV ինտերնետային հեռուստաընկերությունների և «Ազադլըղ» թերթի կայքերը:
Առաջին ատյանի դատարանը ընդդիմադիր կայքերի արգելափակման մասին որոշումը կայացրել էր 2017 թվականի մայիսին:
Անցած դեկտեմբերին Բաքվի քաղաքային վերաքննիչ դատարանը այս որոշումն ուժի մեջ էր թողել: