Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն չի հաստատում կամ հերքում «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի առաջիկա հարցաքննության մասին տեղեկությունը


Հարգանքի տուրք 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին, արխիվ
Հարգանքի տուրք 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հիշատակին, արխիվ

«Մարտի 1»-ի գործով «նախաքննությունը շարունակվում է և այս ընթացքում նախատեսվում են բազմաթիվ պաշտոնատար անձանց հարցաքննություններ»: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)՝ արձագանքելով «Հայկական ժամանակ» թերթի հրապարակած տեղեկությանը, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում հարցաքննվելու է տվյալ գործով:

«ՀՀ վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, պատրաստվում է ամբողջությամբ բացահայտել 10 տարի քնեցված աղմկոտ քաղաքական սպանությունների գործը և պատասխանատվության կանչել բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին», - այսօր գրել է «Հայկական ժամանակ»-ը:

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ընդդիմադիր ցուցարարների վրա, ովքեր իրենց բողոքն էին հայտնում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ: Նույն օրն ավելի ուշ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում և դրա մերձակայքում ցուցարարների և ուժայինների միջև սկիզբ առած բախումների հետևանքով տասը մարդ զոհվեց, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին:

Այդ արյունալի իրադարձություններից տասը տարի անց էլ զոհերի մահվան հանգամանքները պարզված չեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG