Մատչելիության հղումներ

Չավուշօղլու. F-35-երի վաճառքի հնարավոր արգելափակումը լարվածություն է ստեղծում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում


F-35B կործանիչ, արխիվ
F-35B կործանիչ, արխիվ

Ամերիկյան արտադրության F-35 տիպի կործանիչների վաճառքի հնարավոր արգելափակումը լարվածություն է ստեղծում Անկարայի և Վաշինգտոնի միջև: Այս մասին Anadolu գործակալության հետ զրույցում նշել է աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«F-35 ինքնաթիռների` Թուրքիային վաճառքի շուրջ ԱՄՆ Կոնգրեսում բացասական մթնոլորտ է ստեղծվել: Մոսկվայի և Անկարայի միջև C-400 (S-400) զենիթահրթիռային կայանքների վաճառքի շուրջ կայացված գործարքը ևս լարվածություն է ստեղծել թուրք-ամերիկյան հարաբերություններում», - հայտարարել է Չավուշօղլուն` մեկ անգամ ևս պնդելով, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, հրաժարվել էին Թուրքիային հակաօդային պաշտպանության նորագույն տեխնոլոգիաներ վաճառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG