Մատչելիության հղումներ

Թբիլիսիի մետրոպոլիտենի աշխատակիցները անժամկետ գործադուլ են հայտարարել


Վրաստան - Գործադուլը Թբիլիսիի մետրոպոլիտենում, 4-ը հունիսի, 2018թ․
Վրաստան - Գործադուլը Թբիլիսիի մետրոպոլիտենում, 4-ը հունիսի, 2018թ․

Վրաստանի մայրաքաղաքն այսօր հայտնվել է տրանսպորտային կոլապսի շեմին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Թբիլիսիի մետրոպոլիտենի մեքենավարները անժամկետ գործադուլ են հայտարարել` պահանջելով բարձրացնել իրենց վճարվող աշխատավարձերը:

«Գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մետրոպոլիտենի մեքենավարների աշխատավարձը չի բարձրացվել 45 տոկոսով», - հայտարարել է «Էրթոբա 2013» անկախ արհմիության անդամ, մետրոյի մեքենավար Բեսո Գոգիչաշվիլին:

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն այսօր հանդես է եկել հատուկ հայտարարությամբ` կոշտ քննադատության ենթարկելով մետրոպոլիտենի աշխատակիցների գործողությունները: «Ես թույլ չեմ տա, որպեսզի մայրաքաղաքի բնակչությունը տուժի շանտաժի և անհասկանալի վերջնագրերի պատճառով», - հայտարարել է Կալաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG