Մատչելիության հղումներ

Արման Սահակյանը ևս դուրս է գալիս ԱԺ ՀՀԿ խմբակցությունից


Արման Սահակյան, լուսանկարը՝ «Ֆեյսբուք» ցանցի
Արման Սահակյան, լուսանկարը՝ «Ֆեյսբուք» ցանցի

ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին:

«Տեղեկացնում եմ ձեզ, որ դիմումիս համաձայն դուրս եմ գալիս ԱԺ Հանրապետական խմբակցությունից և այսուհետ, որպես պատգամավոր, կենտրոնանալու եմ գլխավորապես Գյումրու խնդիրների և Հայաստանի տնտեսության զարգացման հարցերի շուրջ: Պատրաստ եմ ակտիվորեն աջակցել թե´ գործող իշխանության, թե´ ընդդիմության իմ ընկերների` զարգացման տանող բոլոր նախաձեռնություններին: Պատրաստվում եմ ավելի ակտիվ լինել մեր տնտեսության կայացման ճանապարհին առկա և առաջ եկող մարտահրավերները մատնացույց անելու հարցում»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է պատգամավորը:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցությունը լքել են Արթուր Գևորգյանը և Շիրակ Թորոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG