Մատչելիության հղումներ

Սպիտակ տանը սպասվում է Թրամփի հանդիպումը հյուսիսկորեական պատվիրակության հետ


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Սպասվում է, որ այսօր Սպիտակ տանը տեղի կունենա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի պատվիրակության հետ, որը գլխավորում է այդ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի խորհրդականը:

Ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը, ակնկալվում է, որ Կիմ Յոնգ Չոլը Թրամփին կփոխանցի հյուսիսկորեացի առաջնորդի նամակը: Հանդիպման թեման ԱՄՆ-ի և Հյուսիսայի Կորեայի գագաթնաժողովն է՝ նախատեսված հունիսի 12-ին Սինգապուրում:

Գագաթնաժողովի անցկացման ժամկետները վերջնականապես չեն հաստատվել, երկու կողմերը հայտարարում են, որ շարունակում են երկու առաջնորդների հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպումից առաջ Կիմ Չեն Ունը վերահաստատել է իր հավատարմությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գաղափարին, սակայն նա պնդում է, որ ապամիջուկայնացումը պետք է իրականացվի քայլ առ քայլ՝ ԱՄՆ-ի կողմից զիջումների դիմաց:

Վաշինգտոնը, իր հերթին, հայտարարում է, որ Փհենյանը պետք է միջուկային ծրագրից հրաժարվի առանց նախապայմանների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG