Մատչելիության հղումներ

Ստուգումները սկսել ենք հենց պարոն Ծառուկյանի օբյեկտներից․ Հրաչյա Ռոստոմյան


Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր: Ստորև ներկայացնում ենք մի հատված ասուլիսից, ինչպես նաև տեսանյութը՝ ամբողջությամբ:

Հարց․ - Սեփական բիզնես ունե՞ք:

Հրաչյա Ռոստոմյան․ - Ոչ:

Հարց․ - Ապրել եք միայն պետական աշխատավարձո՞վ:

Հրաչյա Ռոստոմյան․ - Ոչ: Ծնողներս բավական հին՝ այսպես ասած Սովետից եկած «ցեխավիկներ» էին, և երջանկահիշատակ հայրս բավական տարածքներ, խանութներ է ունեցել, որոնք ծնողիցս որպես կտակ ստացել ենք:

Հարց․ - Արտակարգ իրավիճակների նախարարությունում գտե՞լ եք անհանգստացնող փաստեր, համագործակցո՞ւմ եք իրավապահների հետ չարաշահումների վերաբերյալ:

Հրաչյա Ռոստոմյան․ - Այս պահի դրությամբ մեկ դեպք արդեն ուղարկված է համապատասխան կառույցներին, երկրորդ դեպքը նույնպես կուղարկվի՝ երևի թե այսօր կամ վաղը առավոտյան: Իհարկե, վարչապետի հանձնարարականով այդ ամենը իրականացնում ենք և ամեն ինչ պետք է անենք, որ այդ կոռուպցիոն ռիսկերը մինիմալիզացվեն և ընդհանրապես արմատախիլ արվեն:

Հարց․ - Խնդրում եմ գոնե մոտավոր ասել ինչ գործեր են:

Հրաչյա Ռոստոմյան․ - Դրա որակավորումը կտան համապատասխան կառույցները: Երբ որ վերջնական նախաքննությունը ավարտվի ես վստահ եմ, որ բոլորը հրապարակային հանդես կգամ:

Հարց․ - Կեմերովոյի դեպքերից հետո էլ վստա՞հ ե՞ք, որ եթե հայաստանյան որևէ օբյեկտում հրդեհ բռնկվի, ամեն ինչ կարգին է անվտանգության առումով: Հո գիտե՞նք նախկինում ինչպես էր լինում՝ գումարը վերցնում են, «պտիչկան» դնում և այլն:

Հրաչյա Ռոստոմյան․ - Այս պահի դրությամբ մոտավորապես 160-ից ավելի օբյեկտ ստուգվել են, հայտնաբերել ենք բազմաթիվ թերություններ, սեփականատերերը բավական ադեկվատ վերաբերմունք են ցույց տվել և արագ վերականգնել ենք:

Հարց․ - Դրանց մեջ Ծառուկյան ընտանիքին պատկանող օբյեկտներ կայի՞ն:

Հրաչյա Ռոստոմյան․ - Ստուգումները սկսել ենք հենց պարոն Ծառուկյանի օբյեկտներից, եղել են թերություններ, որոնք շատ արագ շտկվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG