Մատչելիության հղումներ

Թուրքիայի դեսպանը վերադառնում է Վաշինգտոն


ԱՄՆ և Թուրքիայի դրոշները, արխիվ
ԱՄՆ և Թուրքիայի դրոշները, արխիվ

Վաշինգտոն է վերադառնում Թուրքիայի դեսպանը, որին Անկարան ետ էր կանչել՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Սպիտակ տան որոշման պատճառով:

Anadolu լրատվական գործակալության հաղորդմամբ, երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ առաջիկա երկուշաբթի, դեսպանը կվերսկսի դիվանագիտական ծառայությունը: Ակնկալվում է, որ նույն օրը Վաշինգտոնում կհանդիպեն Թուրքիայի և Միացյալ Նահանգների արտգործնախարարները:

Երկու երկրների ավանդական դաշնակցային հարաբերությունները վերջին շրջանում սրվել են. Անկարան մեղադրում է Վաշինգտոնին Սիրիայի քրդերին աջակցելու, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու, ինչպես նաև Թուրքիայի նախագահի ընդդիմախոս Ֆեթուլահ Գյուլենին չարտահանձնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG