Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր Վրաստանում հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ


Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Փաշինյանը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն Հայաստանում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG