Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԱԳ նախարարը այցելում է Հյուսիսային Կորեա


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ողջունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Փհենյան, 31-ը մայիսի, 2018թ․
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ողջունում է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին, Փհենյան, 31-ը մայիսի, 2018թ․

«Մոսկվան իրեն իրավունք չի վերապահում միջամտել Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի բանակցություններին», - այսօր ժամանելով Փհենյան՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա պնդել է, թե Հյուսիսային Կորեան ինքը պետք է որոշի՝ ինչ երաշիքներ են հարկավոր ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու համար:

Լավրովը Փհենյան է մեկնել Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի նախագահների միջև հունիսին նախատեսված հանդիպումից առաջ, կոչ անելով բոլոր կողմերին լիովին իրագործել իրենց պարտավորությունները՝ «նման փխրուն, բայց կարևոր գործընթացը չտապալելու համար»:

Նախօրեին Հյուսիսային Կորեայի իշխող կուսակցության փոխնախագահ, երկրի առաջնորդի աջ ձեռքը համարվող Կիմ Յոնգ Չոլը մեկնել է Նյու Յորք՝ երկու երկրների ղեկավարների միջև դեմ առ դեմ այդ հանդիպման հնարավորությունները քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG