Դատարանն՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր որոշում կայացրեց կալանքից ազատ արձակել Խաչատուր Գիչյանին՝ փոխարինելով նրա խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությամբ։
Գիչյանը մեղադրվում է «Սասնա ծռեր»-ին օժանդակելու մեջ։ Ըստ մեղադրանքի, նա իր սեփական բեռնատար մեքենան տրամադրել է զինված խմբին։ Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։