Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում «Երևան սիթի»-ի գլխավոր գրասենյակում. ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ


ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյան, արխիվ
ԱԺ պատգամավոր Սամվել  Ալեքսանյան, արխիվ

Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները գործողություններ են իրականացնում «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

Ըստ «Արմենպրես»-ի, Գալստյանը հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել՝ նշելով, որ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Նշենք, որ այսօր ավելի վաղ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացրել էր, թե մայիսի 30-ին` առավոտյան, առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել՝ իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»-ի գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի առանձնատուն:

Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանել էր, որ «վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG