Հայկական զինված ուժերը ավելի շատ ադրբեջանական բնակավայրեր են դիտարկում, քան հակառակորդը` հայկական, այսօր «Ազատության» հետ զրուցում ասաց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Արձագանքելով այսօր Ֆեյսբուքում հայտնված տեղեկությանը, լուսանկարին, համաձայն որոնց՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքեր են հայտնվել, Հովհաննիսյանն ընդգծեց, որ այդ դիրքը ադրբեջանցիները տեղակայել են իրենց տարածքում, ինչին ի պատասխան՝ հայկական կողմը ևս բարելավել է իր դիրքերը: