Մատչելիության հղումներ

Կիևում ռուսաստանցի լրագրողի են սպանել


Լրագրող Արկադի Բաբչենկոն, արխիվ
Լրագրող Արկադի Բաբչենկոն, արխիվ

Կիևում սպանել են ռուսաստանցի լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության խոսնակ Յարոսլավ Տրակալոն:

Անհայտ անձը լրագրողի վրա թիկունքից կրակ է արձակել: 41-ամյա Բաբչենկոն վախճանվել է հիվանդանոց փոխադրվելու ճանապարհին:

Վերջին ժամանակաշրջանում Բաբչենկոն աշխատել է Ղրիմի թաթարների խնդիրները լուսաբանող ATR հեռուստակայանում:

Բաբչենկոն անցյալ տարի Ռուսաստանից տեղափոխվել է Ուկրաինա, ասելով, թե իրեն խորհուրդ են տվել «որոշ ժամանակ ապրել արտասահմանում»:

Նա ասել է, որ Ռուսաստանից հեռանալը կապված է «ազատ կամ անազատ ապրելու» հետ:

Իրավապահները որոնում են լրագրողի վրա հարձակում գործած անձին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG