Մատչելիության հղումներ

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Սիրիան, էներգետիկ և առևտրային հարցեր


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տեղի ունեցող զարգացումները և ռուս-թուրքական տնտեսական կապերը մասնավորապես էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:

Երկու առաջնորդները գոհունակություն են հայտնել «Ակկույու» ատոմակայանի և «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքների կապակցությամբ: Էրդողանն ու Պուտինը նաև ընդգծել են ազգային արժույթների օգտագործման կարևորությունը երկու երկրների տնտեսական կապերի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG