Ռուսաստանի հաղորդակցության ոլորտը կառավարող մարմինը դիմել է Apple ընկերությանը՝ խնդրելով երկրում արգելափակել Telegram հավելվածը։
«Ռոսկոմնադզոր»-ը նամակով է դիմել ամերիկյան ընկերությանը, ռուսական կողմը խնդրում է նաև արգելափակել Ռուսաստանում այս հավելվածի բեռնումը։
«Ռոսկոմնադզոր»-ը դատարանի միջոցով այս հավելվածը արգելափակելու հնարավորություն ստացավ ապրիլին: Պատճառը այն էր, որ Telegram ընկերությունը հրաժարվել էր Ռուսաստանի անվտանգության ծառայություններին տրամադրել մասնավոր խոսակցություններին հետևելու հնարավորություն։