Հարավային և Հյուսիսային Կորեայի նախագահներ Մուն Ջե Ին և Կիմ Չեն Ինը Պանմունջոմի ապառազմականացված գոտում անցկացրել են նախապես չհայտարարված հանդիպում, որի ընթացքում քննարկել են Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ունի և Միացյալ Նահազնգների նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունների հնարավորությունը:
Դա ներկորեական երկրորդ գագաթնաժողովն է անցած մի քանի ամսում: Առաջինը նույնպես տեղի է ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Պանմունջոմ գյուղակի «խաղաղության տանը»:
Երկրորդ հանդիպումը գումարվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սինգապուրում հունիսի 12-ին նախատեսված հանդիպումը Կիմ Չն Ունի հետ չեղարկելու մասին:
ԱՄՆ-ից, Հարավային և Հյուսիսային Կորեայից ստացվող ազդակների համաձայն, Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ունի պատմական նշանակության առաջին հանդիպումն, այնուամենայնիվ, կարող է տեղի ունենալ: Բանակցությունների ժամկետի և վայրի մասին ստույգ տեղեկություններ այս պահին չկան: