Մատչելիության հղումներ

Շատերն են իմ աջակիցները, բայց իրենց գործողությունների համար ես պատասխանատու չեմ. Քաղաքապետ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը դատապարտում է Նիկոլ Փաշինյանի աջակիցների դեմ Ավանում իրականացված բռնությունները՝ «եթե նման բաներ են եղել»:

«Ես հայտարարել եմ և այսօր էլ եմ հայտարարում, որ բռնություններին դեմ եմ, դատապարտում եմ: Եթե նման բաներ են եղել և իրավապահները վստահեցնում են և քրեորեն պատժելի են, պետք է պատասխանատվության ենթարկել այդ մարդկանց», - Հանրապետության հրապարակում «Վերջին զանգի» առթիվ կազմակերպված տոնական համերգի ժամանակ պատասխանելով «Ազատության» հարցերին՝ հայտարարեց Տարոն Մարգարյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե՝ եթե դատապարտում է նման բռնությունները, ինչպե՞ս է ստացվել, որ ըստ մամուլի՝ իր աջակիցներն են ներգրավված եղել դրանում, Երևանի քաղաքապետը պատասխանեց․ - «Երևանում շատերն են իմ աջակիցները, բայց իրենց գործողությունների համար ես պատասխանատու չեմ»:

Մարգարյանը նաև հակադարձեց մամուլում հրապարակված պնդումներին, թե բռնություններ գործադրած անձանց շարքում իր օգնականներն են եղել, պնդելով․ - «Երբ որ վերցնեք, նայեք իմ օգնականներին, կտեսնեք՝ մամուլում այդ նկարները և իմ օգնականները համապատասխանո՞ւմ են, թե ոչ»:

Երևանի քաղաքապետի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG