Մատչելիության հղումներ

Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխելու միջնորդությանն ընթացք չի տրվել․ Թևանյան


Սամվել Բաբայան, արխիվ
Սամվել Բաբայան, արխիվ

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սամվել Բաբայանի գործը, վարույթին կից ներկայացվել է նաև միջնորդություն՝ երկու պատգամավորների միջնորդությամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

«Հաշվի առնելով որոշակի անալոգիաները, նույն առաջին ատյանի դատարանի նախադեպային հնարավորությունները, մենք ենթադրում ենք, որ անմիջապես բավարարվելու է այդ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ մեր հայցը: Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել, որ գործի քննությունից առաջ չի ապահովելու խափանման միջոցը փոխելու երաշխավորությունը: Եվ իրենք հայտարարեցին, որ գործի քննությանը զուգահեռ կարվի դա: Փաստացի այս պահին ընթացք չեն տալիս այդ միջնորդությանը»:

Այս մասին լրագրողներին հայտնեց «Համախմբում» կուսակցության ղեկավար անդամ Անդրանիկ Թևանյանը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG