Պաշտոնական Անկարան հայտարարում է՝ Իսրայելը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, կվնասի ինքն իրեն և կասկածի տակ կդնի Հոլոքոսթի հատուկ կարգավիճակը:
«Մենք կարծում ենք, որ Իսրայելը, 1915 թվականի իրադարձությունները հավասարեցնելով Հոլոքոսթին, առաջին հերթին վնասում է ինքն իրեն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը, արձագանքելով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը Իսրայելի Քնեսեթի օրակարգում ընդգրկելու որոշմանը:
Իսրայելցի պատգամավորները Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին հերթական անգամ խոսում են թուրք-իսրայելական նոր դիվանագիտական ճգնաժամի ֆոնին: